Ռուսաստանի Բանկը (ԿԲ) կարող է նվազեցնել բանկերի կապիտալի նկատմամբ պահանջները «կանաչ» նախագծերի վարկավորման ժամանակ, Reuters-ին ասել է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Քսենիա Յուդաեւան։«Մենք հիմա տարբեր մոտեցումներ ենք քննարկում։ Ներքին քննարկման արդյունքների հիման վրա կհրապարակենք խորհրդատվական զեկույց՝ այլընտրանքային առաջարկներով, այնուհետեւ այդ տարբերակները կքննարկենք շուկայի հետ»,- Յուդաեւայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։Միաժամանակ, համապատասխան կարգավորումները մշակելու հարցում կա երկու հիմնական դժվարություն:Առաջինը՝ տեղեկատվության բացակայությունն է։ «Մենք հրապարակել ենք տեղեկատվության բացահայտման առաջարկությունները, եւ մեր խոշորագույն ընկերություններից մի քանիսն արդեն բացահայտում են միջազգային չափանիշներին համապատասխան տեղեկատվությունը, ուսումնասիրել ենք մոտ 30 ընկերությունների հաշվետվություններ։ Սակայն ընկերությունների ճնշող մեծամասնությունը բավարար չափով չի բացահայտում տեղեկատվությունը եւ չի կատարում անհրաժեշտ հաշվարկներ ու գնահատականներ։ Հետեւաբար, առաջինը, ինչ պետք է անել՝ ստեղծել պայմաններ, որպեսզի ընկերությունները բացահայտեն տեղեկատվությունը, իսկ բանկերը ստանան այն»,- պարզաբանել է Յուդաեւան:Երկրորդ խնդիրը՝ ռիսկերի մասին պատմական տեղեկատվության բացակայությունն է, որը թույլ կտար ապահովել կարգավորումը: «Սովորաբար, ինչպես է ապահովվում կարգավորումը. վերցվում է ռիսկերի մասին պատմական տեղեկատվությունը, որպես կանոն՝ դեֆոլտի, ֆինանսական վիճակի եւ վարկառուների վարքագծի մասին տեղեկատվությունը: Դրա հիման վրա կառուցվում են դեֆոլտի հավանականության մոդելներ, որոնց հիման վրա կառուցվում է կարգավորումը։ Սակայն կլիմայական ռիսկերի դեպքում պատմական տեղեկատվությունը հարմար չէ ապագա կարգավորման համար: Պատմականորեն այդ ռիսկերի իրացման հավանականությունը բավականին ցածր է, շատ ավելի ցածր, քան ապագայում ռիսկերի իրացման հավանականությունը»,- հավելել է ՌԴ Կենտրոնական բանկի ներկայացուցիչը։Հետեւաբար, ռուսաստանյան կարգավորիչը մշակում է կարգավորման զարգացման սցենարային մոտեցում եւ փորձում հասկանալ, թե ինչպես եւ ում վրա կազդի էներգետիկ անցումը։ Tweet Դիտում՝ 3772