Քննարկվել են ՊԵԿ-ի նախաձեռնած հարկային օրենսդրության փոփոխությունները

29.11.2021 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Ռուստամ Բադասյան #հարկային օրենսդրություն
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը:

Նիստում ներկայացվել են ՊԵԿ-ի նախաձեռնած հարկային օրենսդրության փոփոխությունները: Մասնավորապես՝ առաջարկվում է կրճատել հարկային ստուգումների եւ ուսումնասիրությունների վարչարարության ժամկետը, կարգավորել պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) չստացած, սակայն հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանման գործընթացը, ինչպես նաեւ սահմանել թեմատիկ ուսումնասիրության ընթացակարգը:

Ընդգծվել է, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում նվազագույնի կհասցվի հարկային մարմին-հարկ վճարող շփումը, կբարձրացվեն հարկային կարգապահությունը եւ վարչարարության արդյունավետությունը:

Անդրադարձ է եղել նաեւ տրանսֆերային գնագոյացման կարգավորումների վերաբերյալ նախագծին, որով ակնկալվում է բարելավել այդ ուղղությամբ իրականացվող վարչարարությունը:

Ընդգծվել է, որ առաջարկվող փոփոխությունը կխթանի նաեւ փոխկապակցված հարկ վճարողների միջեւ միջսահմանային գործարքների պայմանների, դրանց դիմաց ստացված եկամուտների եւ առաջացած հարկվող բազայի ճշգրիտ ներկայացմանը եւ հարկմանը:
Դիտում՝ 1584
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW