Ադրբեջանական բանկերի վարկային ներդրումները հասել են 6 մլրդ մանաթի

31.07.2008 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ /

2008 թվականի հունիսին ադրբեջանական բանկերը ավելացրել են տնտեսության վարկավորումը 5.6%-ով, հայտարարել է Ադրբեջանի ազգային բանկի /ԱԱԲ/ վարչության նախագահի տեղակալ Ռուֆաթ Ասլանլին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով «Տրենդը», ներկայումս ադրբեջանական բանկերի վարկային ներդրումները կազմում են 6 մլրդ մանաթ:

«Դա հաստատում է բանկերի կողմից վարկավորման դադարեցման մասին տեղեկատվության ոչ հավաստի լինելը»,- նշել է Ռուֆաթ Ասլանլին:

Տարվա սկզբին ԱԱԲ-ն բանկերին կոչ էր արել զգույշ քաղաքականություն վարել` հաշվի առնելով շուկայում իրավիճակի բոլոր տարրերի գնահատականները:

Դիտում՝ 6839
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW