Հայբիզնեսբանկը միանում է VISA միջազգային վճարային համակարգի կողմից անցկացվող «Սեւ ուրբաթ» արշավին:Առաջարկում է նոյեմբերի 26-ից 29-ը ընկած ժամանակահատվածում 30 000 եւ ավել դրամի գնումներ կատարել Հայբիզնեսբանկի VISA քարտերով Դալմա Գարդեն Մոլում եւ օգտվել մեծ զեղչերից:«Նույն օրը պետք է վճարման անդորրագրերը ներկայացնել Դալմա Գարդեն Մոլում տեղակայված VISA տաղավարի պրոմո-անձնակազմին, շահավետ գնումներից բացի մասնակցել խաղարկությանը եւ շահել երաշխավորված նվերներներ VISA-ից՝ սմարթֆոն, համակարգիչ, սկուտեր, կինոթատրոնի տոմսեր եւ բազմաթիվ այլ մրցանակներ»,- ասված է հաղորդագրության մեջ։Արշավին կարող են մասնակցել Հայբիզնեսբանկի VISA-ի բոլոր քարտապանները: Առկա են լրացուցիչ սահմանափակումներ։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 1095