2022թ․ ԵԱԶԲ-ն Հայաստանում կանխատեսում է 4,8% տնտեսական աճ

25.11.2021 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ #կանխատեսում
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ տարվա արդյունքներով Հայաստանում ՀՆԱ-ի աճը կկազմի 4,5%, իսկ 2022 թվականին՝ 4,8%։

Հաջորդ տարվա վերջին գնաճը Հայաստանում սպասվում է 5%-ի մակարդակում։ 2022 թվականին Հայաստանում դոլարի փոխարժեքը միջինում կանխատեսվում է 466 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց։

«Բազային սցենարով ԵԱԶԲ անդամ երկրներում ՀՆԱ-ի աճը 2022 թվականին կանխատեսվում է 2,9%՝ 2021 թվականի 4%-ից հետո։ Տնտեսական աճը ավելի բարձր կմնա մինչհամավարակային տեմպերից, որոնք 2019 թվականին կազմում էին 2,3%։ Դրան կնպաստեն պետությունների կողմից ներդրումներին աջակցելու միջոցառումները, սպասարկման ոլորտում ակտիվությունը վերականգնելու ներուժի իրացումը, ինչպես նաեւ նավթի արդյունահանման ավելացումը։

«Ռուսաստանում 2022 թվականին ՀՆԱ-ի աճը կանխատեսում ենք 2,8%, Ղազախստանում՝ 4,2%։ Էներգիայի համաշխարհային բարձր գները եւ կառավարության զարգացման ծրագրերը կաջակցեն տարածաշրջանի խոշորագույն տնտեսությունների ակտիվությանը: 2022 թվականին ՀՆԱ-ի աճի ուժեղ ցուցանիշներ են կանխատեսվում Հայաստանում եւ Ղրղզստանում՝ համապատասխանաբար 4,8% եւ 4,5%։ Այս երկրների տնտեսությունները կվերականգնեն մինչհամավարակային մակարդակը։ Տաջիկստանում սպասվում է տարեկան մոտ 6-7% կայուն տնտեսական աճ: Բելառուսում, բազային սցենարով, 2022 թվականին ակնկալում ենք ՀՆԱ-ի 0,7% աճ»,- ասել է ԵԱԶԲ-ի Վարչության նախագահի տեղակալ Ռուսլան Դալենովը:

Եվրասիական զարգացման բանկի զեկույցն ամբողջությամբ հասանելի է այս հղումով։
Դիտում՝ 3770

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW