Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում կգործի փաթեթավորված խմելու ջրի մակնշման պահանջ

23.11.2021 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #փաթեթավորված ջուր #մակնշում
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է, որ 2021թ. դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի Ռուսաստանի տարածքում փաթեթավորված խմելու ջրի՝ նույնականացման միջոցներով մակնշման պահանջը եւ չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը:

Չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքն ուժի մեջ կմտնի գազավորված եւ չգազավորված բնական հանքային խմելու ջրերի մասով՝ 2021թ.-ի դեկտեմբերի 1-ից, իսկ այլ գազավորված եւ չգազավորված հանքային խմելու եւ խմելու այլ տեսակի ջրերի մասով՝ 2022թ. թվականի մարտի 1-ից։

Մինչեւ ազգային օպերատորի կողմից համակարգերի ներդրումը, հայաստանյան տնտեսվարողները Ռուսաստանի տարածք նշված ապրանքները տեղափոխելիս կարող են մակնշումն ապահովել ՌԴ ռեզիդենտ վստահված անձանց միջոցով` ի դեմս ներմուծողների:

Այսպիսով՝ Ռուսաստան ներմուծող կազմակերպությունը կարող է համապատասխան ապրանքների համար պատվիրել մակնշման կոդեր եւ տրամադրել հայաստանյան ընկերությանը (արտահանողին): Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչեւ ՌԴ ներմուծելը:

ՊԵԿ-ում նշել են, որ Ռուսաստանում դրոշմավորման ազգային օպերատոր է հանդիսանում «Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» (Центр развития перспективных технологий) ընկերությունը: Ապրանքների մակնշման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ այս կայքում:

Արտադրողների եւ արտահանողների համար մակնշման կոդերի ձեռքբերման ուղեցույցը՝ այստեղ:
Դիտում՝ 1717

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW