«Լույս»-ը կառավարության ծրագիրը անիրատեսական է համարում

19.11.2021 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Լույս» հիմնադրամ #կառավարության ծրագիր #հետազոտություն
ՀՀ կառավարությունը 2021թ. ծրագրով սահմանել է տնտեսական քաղաքականության թիրախներ, որոնք մեծամասամբ չափազանց հավակնոտ են եւ անիրատեսական:

Այս մասին ասված է «Լույս» հիմնադրամի հրապարակած «ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային թիրախները» վերնագրով  հետազոտության մեջ:

Հիմնադրամն ուսումնասիրել է, թե «ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո տնտեսության զարգացման ի՞նչ ռազմավարությամբ է առաջնորդվում ՀՀ կառավարությունը, ինչո՞ւ եւ ինչպե՞ս է գործադիրը ձախողել պետական տնտեսական քաղաքականությունը եւ ինչպե՞ս է պատկերացնում տնտեսության ապագան առաջիկա 5 տարիների ընթացքում»:

«ՀՀ կառավարությանը 2018-ից ի վեր չի հաջողվել տնտեսական թիրախների մասով գրանցել էական ձեռքբերումներ, իսկ դրանց որոշ մասը ամբողջովին ձախողվել է:

Մտահոգիչ է, որ կառավարությունը չի ներկայացնում նախկինում տապալած տնտեսական քաղաքականությունների մասով առկա խնդիրների վերլուծություն, չեն իրականացվում համապատասխան ախտորոշումներ, իսկ ծրագրում ներկայացված թիրախներին հասնելու միջոցառումները բացակայում են կամ շատ ընդհանրական են` անորոշ հիմնավորումներով: Վերոշարադրյալը հիմքեր է ստեղծում ենթադրելու, որ առաջիկայում չի հաջողվելու ապահովել կառավարության ծրագրի բարձր կատարողական»,- նշված է ուսումնասիրության մեջ:

Դիտում՝ 2782
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW