«Կամուրջ» վարկային կազմակերպության Գլխամասային գրասենյակն այսուհետ կգործի ք. Երեւան, Կալենցի 11 հասցեում, իսկ նախկին հասցեում` Սեբաստիա 123, կգործի ընկերության «Մալաթիա» մասնաճյուղը:«Նոր հասցեում գործող «Կամուրջ»-ի Գլխամասային գրասենյակը հնարավորություն կտա իր աշխատակիցներին էլ ավելի հարմար պայմաններում կատարել իրենց գործառույթները, ինչպես նաեւ տարածքային առումով հարմար կլինի գործընկերների համար:Նշեմ նաեւ, որ «Մալաթիա» մասնաճյուղը կսպասարկի Երեւանի եւ շրջակա մարզերի հաճախորդներին` շարունակելով տրամադրել վարկեր` հարմարեցված գյուղատնտեսության եւ բիզնեսի սեզոնայնությանը, ինչպես նաեւ մատչելի հիփոթեքային եւ սպառողական վարկեր»,- ասել է «ԿԱՄՈւՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Տերյանը:«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 3000