Փաշինյան. Անդրսահմանային էլ. առեւտրի ծավալի աճը նոր խնդիրներ է առաջացնում
19.11.2021 | 14:30 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ e-cis.info

Մասնավորապես, Հայաստանի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը 2021թ. հունվար-սեպտեմբերին, 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 12,8%-ով։ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման մատակարարումների ծավալն այս տարվա ինն ամիսներին աճել է 27,8%-ով։
Վարչապետն արձանագրել է, որ աճը գրանցվում է ԵԱՏՄ բոլոր գործընկերների գծով. դեպի ՌԴ արտահանումն աճել է 27,4%-ով, դեպի Բելառուս՝ 19,2%-ով, դեպի Ղազախստան՝ 89,5%-ով, դեպի Ղրղզստան՝ 48,0%-ով ։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դա վկայում է ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում առեւտրային համագործակցության զարգացման, այլեւ նոր հնարավորությունների առկայության մասին, որոնք գործարկվել են համաշխարհային տնտեսության գլոբալ կառուցվածքային փոփոխությունների պայմաններում։
Այսպես, էլեկտրոնային առեւտրի հնարավորությունների ընդլայնումը փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու որակական նոր մեխանիզմ է, որը կարող է եւ պետք է նպաստի Միության պետությունների միջեւ փոխադարձ առեւտրաշրջանառության ավելացմանը։
«Միեւնույն ժամանակ, անդրսահմանային էլեկտրոնային առեւտրի ծավալի աճը մեր առջեւ նոր խնդիրներ է դնում եւ արդյունավետ լուծումներ է պահանջում ապրանքների անվտանգության, սպառողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային եկամուտների ամբողջականության ապահովման համար։
Թվային փոխակերպման համատեքստում պետք է դիտարկել նաեւ ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումներին հետեւելու համար նավիգացիոն կնիքների կիրառման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման բարդ եւ երկարատեւ գործընթացն ավարտին հասցնելը։ Այս կապակցությամբ կցանկանայի նշել ԵԱՏՄ անդամ պետությունների ոլորտային գերատեսչությունների աշխատանքը ազգային մակարդակով թեստավորման եւ համաձայնեցման գործընթացում։
Համաձայնագրի դրույթների կիրառումը հնարավորություն կտա անցում կատարել բեռնափոխադրումների թվային կառավարմանը, կրճատել տրանսպորտային-լոգիստիկ գործընթացի մասնակիցների ժամանակի եւ ֆինանսական ծախսերը եւ օպտիմալացնել մաքսային ընթացակարգերը՝ չնվազեցնելով դրանց արդյունավետությունը»,- նշել է վարչապետը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: