Էլեկտրամոբիլների համար սահմանված ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի եւս 2 տարով

18.11.2021 | 15:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էլեկտրամոբիլ #ԱԱՀ #արտոնություն
էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգվել է եւս 2 տարով՝ մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը։

Կառավարությունն այսօր հավանություն է տվել համապատասխան օրենքի նախագծին, որի հիմնավորման համաձայն նախատեսվում է հանրապետությունում ստեղծել բարենպաստ միջավայր էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու համար։



2019-2021 թվականների ընթացքում ներմուծվել է ավելի քան 5200 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց (2018 թվականին` ընդամենը 12 էլեկտրամոբիլ): 2018-2020թթ. «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում ՄԱԶԾ/ ԳԷՀ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում տեղադրվել են 20-ից ավելի լիցքավորման կայաններ հանրապետության գրեթե բոլոր մարզերում, ինչպես նաեւ մշակվել է լիցքավորման կայանների տեղակայման հիմնական քարտեզ։
Դիտում՝ 5990
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW