Միշուստինը ժամանել է Երեւան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

18.11.2021 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Միխայիլ Միշուստին #ԵԱՏՄ #Երեւան
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով ժամանել է Երեւան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այցը կտեւի երկու օր՝ նոյեմբերի 18-19-ին։ Առաջիկա հանդիպումը կլինի 29-րդը՝ 2015թ. հունվարի 1-ից ԵԱՏՄ-ի մեկնարկից ի վեր եւ չորրորդը՝ այս տարի։

Օրակարգում ընդգրկված են Միության շրջանակում ինտեգրման խորացման հրատապ խնդիրներ։ «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեությանը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, մետալուրգիական ձեռնարկությունների հումքի ապահովմանը, ինչպես նաեւ Միության անդամ երկրներին դեղերի եւ դեղագործական նյութերի մատակարարմանը։ Նիստում կքննարկվեն ԵԱՏՄ անդամ երկրների խնդիրները գլոբալ կլիմայական օրակարգի համատեքստում»,- պարզաբանել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
Դիտում՝ 5426
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW