Հայէկոնոմբանկը Symbiotics S.A.-ի հետ կնքել է $5 մլն-ի ստորադաս փոխառության պայմանագիր

18.11.2021 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Symbiotics S.A. #պայմանագիր
Հայէկոնոմբանկը եւ Symbiotics S.A. շվեյցարական ներդրումային ընկերության կառավարման ներքո գտնվող Global Impact Investments Sàrl Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ընկերությունը կնքել են 5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով երկարաժամկետ ստորադաս փոխառության համաձայնագիր:

Ներգրավվող վարկային միջոցները ուղղվելու են բանկի ընդհանուր նորմատիվային կապիտալի գծով դիրքի ամրապնդմանը՝ միտված լինելով ինչպես բանկի, այնպես էլ երկրի տնտեսության աշխուժացմանը:

«Մենք բարձր ենք գնահատում Սիմբիոտիքսի հետ երկարատեւ գործընկերային հարաբերությունները եւ ուրախ ենք էլ ավելի խորացնել համագործակցությունն այս երկարաժամկետ ստորադաս փոխառության շրջանակում: Շարունակելով իրագործել ռազմավարական նպատակները՝ բանկը ակտիվ մասնակցություն է ունենալու երկրի տնտեսության զարգացման գործում՝ ուշադրության կենտրոնում պահելով ՄՓՄՁ զարգացումը»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 3033

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW