Կառավարությունը հաստատել է հնգամյա միջոցառումների ծրագիրը

18.11.2021 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառավարության ծրագիր #Մհեր Գրիգորյան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է 2021-2026թթ. գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ ծրագրում ամրագրված են ռազմավարական նպատակները, դրանց հասնելու միջոցառումները, ակնկալվող արդյուքները, ժամկետներն ու ֆինանսավորման աղբյուրները:

«439 հիմնական նպատակից ու 1276 միջոցառումից բաղկացած ծրագիրը հիմնված է կառավարության հանձնառությունների, այդ թվում՝ 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի ու քարոզարշավի ընթացքում տրված խոստումների վրա»,- նշել է նա:

Մհեր Գրիգորյանն ասել է, որ ներկայացված փաստաթուղթը համահունչ է ինչպես ԵԱՏՄ ռազմավարական ծրագրերի հիմնական դրույթներին, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների ու դոնորների՝ Հայաստանի համար հաստատված ռազմավարական գործընկերության շրջանակների հետ:

Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ ծրագիրը պետք է դառնա կառավարության հիմնական աշխատանքային պլանը:
Դիտում՝ 2547

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW