Սբերբանկի պաշտոնական կայքում գործարկվել է պրոդուկտների եւ ծառայությունների մասին օգտակար տեղեկատվությամբ միասնական տարածք այն անձանց համար, ովքեր ապրում են կամ մտադիր են ապրել Ռուսաստանում: Բանկի մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ այսուհետ օտարերկրյա քաղաքացիները մեկ էջում կարող են պարզել՝ որ դեբետային քարտը ձեւակերպել, ինչպես փոխանցումներ կատարել արտասահման եւ վճարել բջջային կապի համար։Բաժինը պարունակում է տեղեկատվություն այն մասին, թե ինչպես եւ որտեղ հաճախորդը կարող է օգտվել Սբերբանկի ծառայություններից օտար լեզվով, ինչպես նաեւ SberBank Online բջջային հավելվածից: Բացի այդ, էջի այցելուները կգտնեն արագ հղում դեպի «Ուղեցույց օտարերկրացիների համար» տեղեկատվական ռեսուրս՝ փաստաթղթերի ձեւակերպման, ինչպես նաեւ այլ երկրներից աշխատողների եւ ուսանողների համար Ռուսաստանում աշխատանք եւ բնակարան գտնելու առաջարկություններով:2022 թվականին նախատեսվում է բաժինը թարգմանել առավել պահանջված օտար լեզուներով եւ ընդլայնել Սբերբանկի պրոդուկտների եւ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը:«Հուսով ենք, որ Սբերի օգնությամբ օտարերկրյա քաղաքացիները կկարողանան ավելի արագ ադապտացվել մեր երկրում եւ իրենց կյանքը դարձնել ավելի հարմարավետ»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 4268