Արմսվիսբանկի ֆինանսավորմամբ Բյուրականում հիմնվել է 1 հեկտար անտառ
15.11.2021 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արմսվիսբանկ



Աշխատանքներին իրենց անհատական մասնակցությունն ունեցան ինչպես Արմսվիսբանկի աշխատակիցները՝ բանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանի գլխավորությամբ, այնպես էլ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները՝ նախարար Ռոմանոս Պետրոսյանի եւ գերատեսչությունների ղեկավարների գլխավորությամբ:
Բյուրականում 1 հեկտար մակերեսի վրա կտնկվեն շուրջ երեք հազար ծառեր (կաղնի, սոճի, հացենի, անտառային տանձ, խնձոր եւ այլ ծառատեսակներ): Կարեւորելով տնկված ծառերի պահպանումը, բանկի ֆինանսավորմամբ նաեւ կիրականացվի նոր տնկված անտառի տարածքի ցանկապատման, ինչպես նաեւ ոռոգման, հետագա խնամքի եւ չորացած ծառերը նորով փոխարինելու աշխատանքները:
«Այս միջոցառումը պետություն-բիզնես համագործակցության լավագույն օրինակ է: Արմսվիսբանկը, կարեւորելով սոցիալական պատասխանատվության եւ բնության պահպանման բացառիկ դերը, առաջինն է արձագանքել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցության առաջարկին:
Կանաչ ֆինանսավորումը բանկի ռազմավարական ուղղություններից է, ուստի Արմսվիսբանկի մասնակցությունը նման միջոցառումներին կրելու է շարունակական բնույթ: Բանկի տնօրինությունը գիտակցում է, որ ՀՀ պետականաշինության գործում բացառիկ է պետություն-մասնավոր ոլորտ համագործակցությունը, ինչը բազմիցս արտացոլվել է պետական տարբեր կառույցների հետ իրականացված մի շարք նախագծերում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: