«Ավրորա»-ն եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը բարեգործական տոնավաճառ կանցկացնեն
15.11.2021 | 12:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Ավրորա»

Ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է աշխարհի տարբեր անկյուններում դժվարին պայմաններում հայտնված մարդկանց կյանքը բարեփոխելու ծրագրերին, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։
Սուրբծննդյան տոնավաճառը կանցկացվի 2021թ. դեկտեմբերի 12-ին՝ կիրակի, 10:00-ից մինչեւ 20:00-ը, «Դվին» համերգասրահում (Պարոնյան 40, Երեւան, Հայաստան):
Տոնավաճառում ապրանքների լայն տեսականի կլինի՝ գրքեր, խաղալիքներ, հուշանվերներ, բացիկներ, ձեռագործ աշխատանքներ, զարդեր, տոնական ուտեստներ եւ ըմպելիքներ:
Տոնավաճառում տաղավար ունենալու համար ցանկացողները կարող են կապ հաստատել մինչեւ 2021թ. նոյեմբերի 23-ը՝ գրելով info@auroraprize.com էլ. փոստին:
Սուրբծննդյան տոնավաճառի հիմնական գործընկերն է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: