Goldman Sachs-ը կրկնապատկում է իր ներդրումներն Ասիայում

12.11.2021 | 15:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Goldman Sachs #Ասիա #ներդրումներ
Goldman Sachs Group-ը գործունեության վերակազմավորումից հետո հինգ տարվա ընթացքում Ասիայում այլընտրանքային ակտիվների մեջ կներդնի առնվազն $30 մլրդ, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը։

Ընկերությունը կրկնապատկում է իր ներդրումներն Ասիայում՝ հասցնելով $60 միլիարդի եւ կենտրոնանում տեխնոլոգիական ստարտափների, անշարժ գույքի եւ վերականգնվող էներգիայի վրա, ասել է Goldman Sachs-ի տարածաշրջանում այլընտրանքային ներդրումների գծով տնօրեն Սթեֆանի Հուէյը:

Goldman Sachs Group-ը սկսել է ագրեսիվ ծրագիր՝ փորձելով առաջ անցնել մրցակիցներից՝ ամերիկյան KKR & Co. եւ Blackstone ներդրումային ընկերություններից:

«Goldman Sachs-ի այլընտրանքային ներդրումների խումբը սովորաբար ներդրումներ է կատարում ստարտափներում $50-100 միլիոնի սահմաններում՝ մի քանի փուլերի ընթացքում ստեղծելով բաժնետոմսերի զգալի մինորիտար փաթեթներ: Որպես կանոն, ներդրումների շեմը կազմում է $150 միլիոն»,- գրում է պարբերականը։
Դիտում՝ 3227
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW