HSBC Հայաստանը ներկայացնում է «Evolve» հարթակը տեղական շուկայում
11.11.2021 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան




Ոգեշնչված ֆինանսական շուկաներում առեւտրային գործարքների իրականացման, ռիսկերի կառավարման, ինչպես նաեւ ոլորտում տեղի ունեցող փոփոխություններով՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը (HSBC Հայաստան) բարելավել է էլեկտրոնային գործառնություններ իրականացնելու հնարավորությունները` տրամադրելով անխափան ծառայություն իր հաճախորդներին։
Այսօրվա դինամիկ զարգացող միջավայրում պարզ, բայց հզոր տեխնոլոգիական լուծումներն առանցքային են խելացի որոշումներ կայացնելու համար:
Հավատարիմ մնալով իր հաճախորդներին նոր հնարավորություններ տրամադրելու նպատակին՝ HSBC Հայաստանը ներկայացնում է «HSBC Evolve»-ը՝ HSBC-ի նոր սերնդի` առեւտրային գործարքների իրականացման հարթակը:
«HSBC Evolve»-ը նախատեսված է օգնելու ընկերություններին խնայել ժամանակն ու ծախսերը, նվազեցնել գործառնական ծախսերն ու ռիսկերը, ինչպես նաեւ մեծացնել վերահսկողությունը արտարժութային առեւտրի եւ գործունեության նկատմամբ: Հարթակն օգնում է հաճախորդներին կատարել իրենց առօրյա բանկային գործարքները թվայնացված եւ ավելի դյուրին եղանակով:
««HSBC Evolve»-ի մեկնարկը լիովին համապատասխանում է մեր հանձնառությանը․ այն է՝ տրամադրել մեր հաճախորդներին հեշտ կառավարվող, խելացի եւ ապահով թվային լուծումներ, որոնց նպատակն է բարելավել նրանց սպասարկման որակը»,- նշել է HSBC Հայաստանի ֆինանսական շուկաներում գործառնությունների դեպարտամենտի տնօրեն Ռուբեն Մելքոնյանը:
«Evolve»-ի միջոցով հաճախորդները հնարավորություն են ստանում գործարքներ իրականացնելու ավելի քան 1500 արժութային զույգերով հիմնական ֆինանսական շուկաներում՝ օգտվելով բանկի առավել կատարելագործված հնարավորություններից եւ իրացվելիության ցանցից:
Առեւտրի կառավարման այս ձեւաչափը լիովին ճկուն է. ցանկության դեպքում հաճախորդները կարող են ավելացնել կամ հեռացնել արժութային խմբերը, հեշտությամբ օգտվել մանրամասն տեղեկատվությունից եւ մեկ հպումով կատարել գործարքներ:
«Trading Blotter»-ի միջոցով հաճախորդները ստանում են HSBC-ի միջոցով կատարված իրենց բոլոր առեւտրային գործարքների ամբողջական պատկերը՝ անկախ կատարման եղանակից:
HSBC Evolve-ը ստեղծված է ընդլայնելու կորպորատիվ հաճախորդների համար արտարժութային գործառնությունների իրականացման շրջանակները եւ արագությունը՝ հասցնելով գործարքների իրականացումը նոր մակարդակի եւ օգնելով հաճախորդներին օգտվել գործարքների իրականացման նոր հնարավորություններից՝ առանց որեւէ առօրյա գործառնական բարդությունների: Հուսալի, հեշտ կառավարվող այս հարթակի միջոցով գործարքների իրականացումն առանցքային է հաճախորդներին շուկայական հնարավորություններից օգտվելու առավելագույն հնարավորություններ տրամադրելու եւ փոխանցումների գործարքներն օպտիմալացնելու գործում:
HSBC Խումբ
HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 64 երկրներում եւ տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային եւ Լատինական Ամերիկայում, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2021թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 2,969 միլիարդ ԱՄՆ դոլար:
HSBC Հայաստան
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երեւան քաղաքում գտնվող իր 7 գրասենյակների եւ մոտ 310 աշխատակիցների միջոցով: 2021 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 311 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: