Անվճար բիզնես դասընթացներ՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների համար

11.11.2021 | 10:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱՊՀ #«Ինչպես սկսել սեփական բիզնեսը եւ ստարտափը» #դասընթաց
Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) կանցկացվի «Ինչպես սկսել սեփական բիզնեսը եւ ստարտափը» խորագրով անվճար դասընթացների շարք` Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների համար։

Շարքը կմեկնարկի նոյեմբերի 22-26-ին պատերազմի մասնակիցների, պատերազմից տուժած, Արցախից եկած ուսանողների, բռնի տեղահանվածների եւ այլ ներգաղթյալների համար: Հետաքրքրված այլ անձիք եւս կարող են գրանցվել ու մասնակցել:

Հնգօրյա դասընթացի նպատակն է ծանոթացնել նորարարական եւ ստեղծագործական մտածելակերպին, բիզնես մոդելի կառուցման ժամանակակից գործիքներին։ Վերապատրաստման արդյունքում մասնակիցները կստանան ձեռներեցության, բիզնես մոդելի կառուցման, ստեղծագործական եւ նորարարական մտածելակերպի զարգացման մասին գիտելիքներ, հմտություններ եւ կարողություններ:

Նախաձեռնության հեղինակն ու իրագործողը ՀԱՊՀ-ն է` Բրիտանական խորհրդի կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար միտք» (Creative Spark) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Համագործակցությունն իրականացվում է ՀԱՊՀ-ի եւ Միացյալ Թագավորության Սաութհեմփթոնի համալսարանի միջեւ։

Հետաքրքրված անձինք կարող են անցնել հղումով եւ գրանցվել: Այլ հարցերի դեպքում կարելի է զանգահարել (+374) 10 56 74 25 / (+374) 98 12 12 94 կամ նամակ ուղարկել հետեւյալ էլ.հասցեներին՝ arpymkrtchyan@polytechnic.am, r.hovsepyan@polytechnic.am:
Դիտում՝ 2606
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW