Mastercard միջազգային վճարային համակարգը հայտարարել է Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում վարկային, դեբետային եւ կանխավճարային կրիպտոարժութային քարտերի թողարկման ծրագրերի մասին, հաղորդում է RBC-ն:Այդ նպատակով ընկերությունը համագործակցության պայմանագիր է կնքել հոնկոնգյան Amber Group ստարտափի, ավստրալիական CoinJar կրիպտոբորսայի եւ թայլանդական Bitkub առեւտրային հարթակի հետ: Կրիպտոքարտերի սեփականատերերը վճարման պահին կկարողանան թվային ակտիվները վերածել ավանդական արժույթի:Mastercard-ում նշել են, որ ներկայումս Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կրիպտոարժույթով վճարումների նկատմամբ հետաքրքրությունը ռեկորդային բարձր է: Ընկերության հարցման համաձայն՝ տարածաշրջանի բնակիչների 45%-ը դիտարկում է հաջորդ տարի կրիպտոարժույթով վճարումներ կատարելու հնարավորությունը: Մեկ տարի առաջ այս ցուցանիշը չէր գերազանցում 12%-ը։Mastercard-ն առաջին անգամ կրիպտոքարտ թողարկեց նախորդ տարվա ամռանը՝ Wirex նախագծի հետ համագործակցության շրջանակում: Կրիպտոարժութային քարտը հասանելի է միայն Եվրոպայի բնակիչներին:«Հոկտեմբերի վերջին Mastercard-ը հայտարարեց իր վճարային համակարգում կրիպտոարժույթով վճարումների ինտեգրման մասին: Mastercard-ի գործընկերները, ներառյալ առեւտրականներն ու բանկերը, շուտով կկարողանան թվային ակտիվների գործառույթն ավելացնել իրենց պրոդուկտներին: Դրա համար վճարային համակարգը գործընկերություն է հաստատել Bakkt կրիպտոարժութային հարթակի հետ: Mastercard-ի հաճախորդները կկարողանան գնել, վաճառել եւ պահել թվային ակտիվները»,- գրում է պարբերականը։ Tweet Դիտում՝ 3336