Ֆրանսիան €2.2 մլրդ կներդնի արհեստական բանականության զարգացման ոլորտում
09.11.2021 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ beritasatu.com

Ակնկալվում է, որ €1.5 մլրդ կհատկացվի պետական բյուջեից, մնացած միջոցները կտրամադրի մասնավոր հատվածը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ մոտ €700 մլն կծախսվի արհեստական բանականության ոլորտում բարձրագույն կրթության վրա։ Մասնավորապես, այս ոլորտում մասնագետների պատրաստման համար նախատեսվում է ստեղծել մոտ 2 հազ. տեղ բակալավրիատում եւ 1.5 հազ. տեղ՝ մագիստրատուրայում։
Ֆրանսիայի բարձրագույն կրթության, գիտական հետազոտությունների և նորարարությունների նախարար Ֆրեդերիկ Վիդալն ընդգծել է, որ անհրաժեշտ է «վերակառուցել հասարակությունը գիտության շուրջ»։ «Արդյո՞ք մենք ապրում ենք մի հասարակությունում, որն ասոցացնում է նոր գիտելիքներն առաջընթացի հետ, թե՞ ապրում ենք մի հասարակությունում, որն ասոցացնում է նոր գիտելիքները հավանական վտանգի հետ»,- ասել է նա:
Գործակալությունը նշում է, որ 2018թ․ մարտին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր արհեստական բանականության զարգացման նպատակով €1.5 մլրդ հատկացնելու ծրագրերի մասին։ Այն ժամանակ պետության ղեկավարն ընդգծել էր, որ երկիրը պետք է «դառնա համաշխարհային առաջատար արհեստական բանականության ոլորտում»։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: