Երեւան /Մեդիամաքս/. “Կոնվերս Բանկ” ՓԲԸ-ն հրապարակել է 2007 թ. տարեկան գործունեության հաշվետվությունը##:“Կոնվերս Բանկի” մամլո ծառայությունից այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ 2007 թ. ընթացքում բանկի հիմնական ցուցանիշների աճն էականորեն բարձր էր միջին բանկային աճի ցուցանիշներից: Հաշվետու ժամանակաշրջանում բանկի ակտիվներն աճեցին 23.2 մլրդ դրամով կամ 65.5%, ընդ որում վարկային ներդրումներն աճեցին մոտ 18.3 մլրդ դրամով կամ մոտ 2.5 անգամ, իսկ բանկի պարտավորություններն աճեցին 21.8 մլրդ դրամով կամ 84.4%: Ակտիվ հաճախորդների եւ բանկային քարտերի թվի աճը կազմել է համապատասխանաբար 32.2% եւ 33.7%: Բանկի ֆինանսական արդյունքը` շահույթը մինչև հարկումը, կազմել է մոտ 1.8 մլրդ դրամ: 2007թ. “Կոնվերս Բանկի” գործունեության հիմնական ցուցանիշներից էր 7 նոր մասնաճյուղերի (“Աբովյան”, “Էջմիածին”, “Նոր Նորք”, “Զվարթնոց օդանավակայան”, “Կումայրի”, “Իջևան”, “Մոսկովյան”) գործարկումը Երևանում և ՀՀ մարզերում: Tweet Դիտում՝ 5799