ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման նոր ծրագիր փոքր բիզնեսի համար

04.11.2021 | 10:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ -Հայաստան Բանկ #բիզնես #վարկավորում
Անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք այսուհետ կարող են ՎՏԲ-Հայաստան Բանկից ստանալ բիզնեսի զարգացման համար վարկ: Ֆինանսավորումը նախատեսված է մինչեւ 200 մլն ՀՀ դրամի չափով:

Տոկոսադրույքը կկազմի տարեկան 14%՝ ՀՀ դրամով վարկի դեպքում կամ 11.5%՝ ՌԴ ռուբլով վարկերի համար (փաստացի տոկոսադրույք՝ 15.4% եւ 12.6%  համապատասխանաբար):

Նոր ծրագիրը հասանելի է առեւտրի, ծառայությունների, արտադրության, շինարարության եւ այլ ոլորտներում գործող փոքր ձեռնարկությունների համար: Վարկը կարելի է օգտագործել ինչպես ներդրումային նպատակներով, այնպես էլ՝ ապրանքների եւ հումքի ձեռք բերման, շրջանառության համալրման կամ միաժամանակ մի քանի նպատակներով: Վարկի օգնությամբ կարելի է վերաֆինանսավորել այլ բանկում գործող վարկը:

Ձեռնարկատերերը կարող են ստանալ 10-ից մինչեւ 200 մլն ՀՀ դրամի չափով վարկ (կամ դրան համարժեք ՌԴ ռուբլով, բայց ոչ ավելի, քան 30 մլն ՌԴ ռուբլի) 60 ամիս  ֆիքսված մարման ժամկետով: Վարկի վաղաժամկետ մարման համար տուգանք սահմանված չէ:  Դիմումի հիման վրա հաճախորդին կարող է տրամադրվել մինչեւ 6 ամիս մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված: Դա վարկի հիմնական գումարի մարման ժամանակահատվածն է, այդ պատճառով նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է կատարել վճարումներ միայն տոկոսների մասով: Արտոնյալ ժամանակահատվածը սահմանվում է՝ ելնելով բիզնեսի առանձնահատկություններից՝ համաձայն դիֆերենցված  վճարումների ժամանակացույցի կամ համաձայն գրաֆիկի սեզոնայնության: Սա հնարավորություն է տալիս նվազեցնել վարկառուի ամսական վարկային բեռը, ինչն առավել կարեւոր է նոր նախագծերի եւ բիզնես ուղղությունների զարգացման համար:

«Մեզ համար ռազմավարական նշանակություն ունի ձեռնարկատերերի համար ծառայությունների զարգացումը եւ երկրում բարենպաստ պայմանների ստեղծումը փոքր բիզնեսի համար: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վարկային պրոդուկտների շարք` հաշվի առնելով շուկայի միտումները եւ հաճախորդների կարիքները, մասնակցում է ՀՀ կառավարության` փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելու ծրագրերին: Մասնավորապես, մենք մեկնարկեցինք արտոնյալ վարկեր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ: Այս ծառայությունները մեծ պահանջարկ ունեն, եւ ներկայումս ՎՏԲ–Հայաստան Բանկի փոքր բիզնեսի վարկային պորտֆելը կազմում է 7,9 մլրդ ՀՀ դրամ, իսկ այս սեգմենտի գործող հաճախորդների թիվը տարեսկզբից աճել է 9%-ով, այժմ՝ 2,3 հազար ձեռնարկություն: Վստահ ենք, որ նոր վարկատեսակը՝ առանց վաղաժամկետ մարման համար տույժերի կիրառման, մեկ կամ մի քանի բիզնես նպատակներով դրամական միջոցներ ստանալու հնարավորություններով, 5 տարի ֆիքսված մարման ժամկետով, նույնպես պահանջարկ կունենա եւ կօգնի ընկերություններին հաջողությամբ զարգացնել իրենց բիզնեսը»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը:

Վարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:   

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 4102
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW