JPMorgan. Կորպորացիաները տարեկան $120 մլրդ կտնտեսեն ԿԲ թվային արժույթների հաշվին
03.11.2021 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ nypost.com

Ըստ վերլուծաբանների՝ CBDC-ի զարգացումը կարող է օգնել համաշխարհային կորպորացիաներին տնտեսել տարեկան $120 միլիարդ:
Անդրսահմանային վճարումների տարեկան ծավալը կազմում է $23.5 տրլն կամ համաշխարհային ՀՆԱ-ի 25%-ը, ասված է զեկույցում։ Միաժամանակ, բանկային միջնորդավճարը փոխանցումների համար 2020 թվականին հասել է $120 միլիարդի: Համեմատության համար՝ այս գումարը կազմում է Սինգապուրի ՀՆԱ-ի մեկ երրորդը։ Կորպորացիաները նաեւ գումար են կորցնում արժույթի փոխանակման ժամանակ եւ չեն կարող օգտագործել հաշիվներում արգելափակված միջոցները:
JPMorgan-ի եւ Oliver Wyman-ի փորձագետները վերլուծել են Հարավարեւելյան Ասիայում (ASEAN) երկու պայմանական կորպորացիաների գործարքները: Alpha կորպորացիան Թաիլանդից $2950 է ուղարկել Beta ընկերությանն Ինդոնեզիայում: Գումարն անցել է 6 առեւտրային բանկերի միջով, իսկ դրանց միջնորդավճարը կազմել $40՝ գործարքի գումարի 1,4%-ը։ Կորպորացիաները $87-ի հավելյալ վնաս են կրել արժույթների փոխանակման ընթացքում։
Վերլուծաբանները ներկայացրել են CBDC գլոբալ ցանցի օպտիմալ մոդելը, որում ներգրավված են 3 բանկ՝ 6-ի փոխարեն: Դրանում գործառնական ծախսերի գումարը կազմում է ընդամենը $5՝ գործարքի գումարի 0,1%-ը, իսկ արժույթների փոխանակման ժամանակ կորուստները կիսով չափ պակաս են՝ $44:
Այսպիսով, CBDC գործարքներում թղթակից բանկերի թվի նվազումը կարող է նվազեցնել վճարումների կատարման արժեքը 80%-ով` $120 միլիարդից մինչեւ $20 միլիարդ: Վերլուծաբաններն ակնկալում են, որ «ASEAN-ում իրական տնտեսումն ավելի մեծ կլինի»:
Կորպորացիաներին անհրաժեշտ չի լինի այդքան իրացվելիություն պահել իրենց հաշիվների վրա, ուստի լրացուցիչ $10 մլրդ կազատվի, ասված է զեկույցում։
Ուժեղ տեխնիկական հնարավորություններ ունեցող առեւտրային բանկերը կարող են դառնալ կենտրոնական բանկերի անունից CBDC-ների մասնավոր թողարկողներ, նշում են փաստաթղթի հեղինակները: Նրանք որպես օրինակ բերում են JP Morgan-ն իր Onyx բլոկչեյն տեխնոլոգիայով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: