ԱՄՀ-ն կշարունակի օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին

03.11.2021 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ԱՄՀ #Նաթան Փորթեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերի հետ հանդիպմանը նշել է, որ «ԱՄՀ հետ գործընկերությունը եւ նպատակային ծրագրերը, հատկապես հետպատերազմյան շրջանում ի ցույց դրեցին իրենց կարեւորությունը եւ նպաստեցին մակրոտնտեսական կայունության պահպանմանը Հայաստանում»:

Նա նշել է, որ կառավարությունը տրամադրված է նույն ոգով շարունակել փոխգործակցությունը եւ պատրաստ է քննարկել հետագա համատեղ անելիքները:

Նաթան Փորթերն իր հերթին ասել է, որ ԱՄՀ-ն կշարունակի օժանդակել ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների օրակարգին, այդ թվում՝ դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության լավարկման, հանրային-մասնավոր ներդրումների համակարգի եւ գործարար միջավայրի ուժեղացման, ենթակառուցվածքների բարելավման, կրթության ոլորտի ռազմավարության իրականացման, կառավարման թափանցիկության բարձրացման, թիրախային միջոցառումների եւ ծրագրերի մշակման, հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությամբ:

Վարչապետն անդրադարձել է կրթության, ենթակառուցվածքների, ներդրումների, հանքարդյունաբերության, հարկաբյուջետային եւ այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, մանրամասներ ներկայացրել ընթացիկ աշխատանքների եւ արդյունքների վերաբերյալ:

«Առաջիկա 5 տարում նախատեսում ենք կառուցել/վերակառուցել 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ: Մեր հիմնական նպատակը Հայաստանի բոլոր մարզերում, բնակավայրերում բոլոր երեխաներին որակյալ կրթությունը հասանելի դարձնելն է», - ասել է վարչապետը:

Խոսելով հարկաբյուջետային քաղաքականության լավարկմանը միտված քայլերի մասին՝ վարչապետը հիշատակել է գերավճարների զրոյացումը, համահարթ եկամտահարկի համակարգի, գույքահարկի նոր համակարգի ներդրումը եւ կարեւորել այս գործընթացում ԱՄՀ-ի հետ սերտ համագործակցությունը:
Դիտում՝ 1266
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW