Amazon-ի զուտ շահույթը 2 անգամ կրճատվել է
29.10.2021 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ /
Անցած եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է ընդամենը $3,2 մլրդ, մինչդեռ 2020 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը հասել էր $6,3 միլիարդի: Գործառնական շահույթը նույնպես զգալիորեն նվազել է՝ $6,2 միլիարդից մինչեւ $4,9 միլիարդ:
Ցուցանիշների այս անկումը Amazon-ը կապում է ընկերության զարգացման մեջ ծավալուն ներդրումների հետ՝ կապված համավարակի բռնկումից հետո առաքումների պահանջարկի ավելացման, ինչպես նաեւ աշխատավարձերի ու առաքման սակագների աճի եւ մատակարարման շղթայի հետ կապված խնդիրների հետ:
«Այս ամենը մեզ թանկ կարժենա կարճաժամկետ հեռանկարում, բայց սա ճիշտ առաջնահերթություն է մեր օգտատերերի եւ գործընկերների համար»,- ասել է Amazon-ի գլխավոր տնօրեն Էնդի Ջեսին:
Աշնան սկզբին Amazon-ը հայտարարել էր, որ մոտակա մի քանի ամիսների ընթացքում մտադիր է աշխատանքի ընդունել 55 000 մարդու, քանի որ ընկերությանն անհրաժեշտ են ավելի մեծ հզորություններ՝ մանրածախ առեւտրի, ամպային տեխնոլոգիաների եւ գովազդի պահանջարկը բավարարելու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: