Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում ավելացել է 4․4%-ով

27.10.2021 | 15:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսական ակտիվություն
2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 4․4%-ով, իսկ 2021թ. սեպտեմբերը 2020թ. սեպտեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է 2․4%-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2021թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 0.7%-ով, շինարարության ծավալը՝ 6.4%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել 1.5%-ով:

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 6.4%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի 5․4%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2.7%-ով:

Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 6.7% եւ 9․8%-ով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 12.2%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 17.2%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 9.4%-ով:
                                                                                                                           
Այվազյան Աննա
Դիտում՝ 1305
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW