ՊԵԿ-ը ներկայացրել է սոցիալական հոլովակ՝ արտերկրից գնումներ կատարողների համար

27.10.2021 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #արտերկիր #գնումներ
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային տարածք փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար գործում է արտոնություն։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի  2017 թվականի 20 դեկտեմբերի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» որոշման համաձայն՝ անձնական օգտագործման ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքեր եւ հարկեր չեն գանձվում, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 31 կգ-ը։

Արժեքը կամ քաշը գերազանցելու դեպքում վճարվում է գերազանցող արժեքի 15%-ը, բայց ոչ պակաս քան գերազանցող յուրաքանչյուր 1 կգ-ի համար 2 եվրո։

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ՝ միջազգային փոստային առաքանիներով անձնական օգտագործման ապրանքների ներմուծման դեպքում՝ սահմանված է արգելված ապրանքների ցանկ։ Արգելված ապրանքներ են համարվում թմրանյութերը եւ հոգեմետ նյութերը, կեղծ կամ կեղծված իրերը, փոստային աշխատողների համար վտանգ ներկայացնող, փոստային սարքավորումներն աղտոտող կամ վնասող իրերը, վտանգավոր ապրանքները, ռադիոակտիվ, պայթուցիկ նյութերը, զինամթերքը, մետաղադրամներն ու բանկային թղթադրամները, ինչպես նաեւ կենդանիները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտում՝ 1460
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW