IDBank-ն ամփոփել է IDream նախագծի հերթական փուլը։ Նախագծի ամփոփիչ միջոցառման ընթացքում մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր՝ ծրագիրը բարեհաջող ավարտելու կապակցությամբ։IDream՝ «Ես երազում եմ» ծրագրի շնորհիվ բոլոր մասնակիցները ձեռք են բերում գործնական եւ տեսական կենսական գիտելիքներ բանկային գործում։ Ուսանողները ծրագրի ընթացքում ծանոթանում են նաեւ տարատեսակ պրոդուկտների վաճառքի եւ հաճախորդների սպասարկման նրբություններին ու մարտահրավերներին։IDBank-ի ՄԿԿ տնօրեն Մարիանա Էդիլյանի խոսքով IDream ծրագիրը գերազանց հնարավորություն է բակալավրի ավարտական կուրսերի եւ մագիստրատուրայի ուսանողների համար՝ մուտք գործել բանկային ոլորտ եւ կատարել առաջին գործնական քայլերն իրենց մասնագիտության մեջ։ «IDream-ի այս փուլում 11 մասնակցից մեզ է միացել 7 աշխատակից»,- նշել է Էդիլյանը։Բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ բանկը պարբերաբար ուսանողական որակյալ ծրագրեր է իրականացնում։ «Դրանք հատկապես օգտակար են աշխատանքային փորձ չունեցող ուսանողների, ինչպես նաեւ հավելյալ գործնական հմտություններ ձեռք բերել ցանկացող սկսնակների համար»,- ասել է Աբրահամյանը։Բանկի կրթական ծրագրերին մասնակցած 45 ուսանողներից 35-ն արդեն իսկ աշխատանքի է անցել IDBank-ում։Բանկում հայտարարել են ուսանողական կրթական ծրագրի հերթական՝ հինգերորդ փուլը։ Հոկտեմբերի 25-ից ուսանողների հերթական խումբն արդեն կսկսի իր երկամսյա ճանապարհորդությունը IDBank-ի հետ, որի ավարտին նրանցից լավագույնները կդառնան IDBank-ի նարնջագույն թիմի անդամ։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 10077