Փաշինյան. 2022թ.-ի համար կառավարությունը նախատեսում է 7% տնտեսական աճ
25.10.2021 | 11:13 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Չնայած այն բանին, որ ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց քաղաքական եւ անվտանգային անկայուն միջավայրով, մեր տնտեսությունն այսօր գերազանցում է աճի համար 2021թ.-ի արված բոլոր կանխատեսումները: Մյուս կողմից, կառավարությունը տարվա արդյունքներով, ավելիի հույս ունի»,- նշել է նա:
Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ 2022թ.-ի բյուջեի եկամուտները, ըստ նախագծի, կազմում են 1 տրլն 946 մլրդ դրամ, որը 2021թ.-ի նկատմամբ ավել է 17%-ով, իսկ 2020թ.-ի համեմատ՝ 25%-ով:
«2022թ.-ի բյուջեի ծախսերը կազմում են 2 տրլն 190 մլրդ դրամ, որը 2021-ի համեմատ ավել է 10%-ով, կապիտալ ծախսերը կազմում են 347 մլրդ դրամը, ինչը 2021-ի համեմատ ավել է 55%-ով»,- տեղեկացրել է նա:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ 2022-ի պետական բյուջեն հիմնված է 3 առաջնահերթությունների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում եւ բարելավում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության եւ գիտության արդիականացում:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: