“Beeline ապրանքանիշի Հայաստան գալով, ընկերությունը սկսել է անհամեմատ ավելի լավ աշխատել”
28.07.2008 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովն այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ## հարցազրույցում ասել է, որ “Beeline ապրանքանիշի Հայաստան գալով, ընկերությունը սկսել է անհամեմատ ավելի լավ աշխատել”:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Նեյչո Վելիչկովը հիշեցրել է, որ Beeline-ը դասվում է աշխարհի 100 լավագույն ապրանքանիշերի թվին, եւ նկատել է, որ “այդպիսի ապրանքանիշն ընկերությանը հնարավորություն է տալիս կանխատեսել իր վաղվա օրը”:
“Նոր ապրանքանիշի հետ փոփոխվում է մեր իմիջը, բայց մենք նաեւ գիտակցում ենք, որ Beeline ապրանքանիշը բազմակի անգամ մեծացնում է մեր պատասխանատվությունը հաճախորդների եւ հասարակության առջեւ”,- նշել է Նեյչո Վելիչկովը:
Մեկնաբանելով երրորդ օպերատորի սպասվելիք մուտքը Հայաստանի բջջային կապի շուկա, “ԱրմենՏելի” ղեկավարը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է, որ ՙընկերությունը վախենում է ոչ թե մրցակցությունից, այլ դրա բացակայությունից”:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի±ն են լինելու “ԱրմենՏելի” գործողությունները` ֆիքսված կապի շուկա նոր մասնակիցների հնարավոր մուտքի հետ կապված, Նեյչո Վելիչկովն ասել է, որ ընկերությունը շահագրգռված է շուկայի զարգացմամբ:
“Այսօր Beeline-ը շեշտը դնում է ֆիքսված եւ բջջային կապն արդյունավետ համատեղելու եւ իր հաճախորդներին կոնվերգենտ ծառայություններ մատուցելու, ինչպես նաեւ ծառայությունների որակն անշեղորեն բարելավելու վրա”,- ասել է “ԱրմենՏելի” գլխավոր տնօրենը:
Վերջին լուրեր
11.01.2025 | 09:17 Հոդվածներ
10.01.2025 | 08:46 Նորություններ
Մոսկվան կվերանայի Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը
09.01.2025 | 17:24 Նորություններ
09.01.2025 | 15:05 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: