Աշխարհի 100 առաջատար բրենդերի միագումար արժեքը պատմական աճ է գրանցել

25.10.2021 | 12:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Best Global Brands 2021 #Apple #Tesla
Interbrand խորհրդատվական ընկերությունը հրապարակել է Best Global Brands 2021 իր ամենամյա զեկույցը՝ հայտարարելով, որ համաշխարհային տնտեսական, սոցիալական եւ տեխնոլոգիական խորը փոփոխությունների ֆոնին այս տարի գրանցվել է պատմության մեջ ամենամեծ աճը:

Մասնավորապես, 100 առաջատար բրենդերի միագումար արժեքը 2020 թվականի $2,326,491 միլիոնից այս տարի բարձրացել է մինչեւ $2,667,524 միլիոն՝ ապահովելով 15% աճ:

Տեխնոլոգիական հատվածը մնում է ամենաարագ աճող, արժեքավոր եւ բարձր արտադրողական ոլորտը: Լավագույն երեք բրենդերը՝ Apple-ը, Amazon-ը եւ Microsoft-ը, կազմում են բրենդերի առաջատար տասնյակի ընդհանուր արժեքի 62,3%-ը:

«Սակայն իրական չեմպիոնը Tesla-ն է, որը գրեթե եռապատկել է իր բրենդի արժեքը՝ ապահովելով ապշեցուցիչ՝ 26 կետով առաջընթաց, զբաղեցնելով 14-րդ տեղը»,- ասված է զեկույցում: Tesla բրենդը գնահատվում է $36,270 մլն (+184%):

Apple-ն իններորդ տարին անընդմեջ շարունակում է գլխավորել վարկանիշը, Apple բրենդի արժեքն աճել է 26%-ով՝ կազմելով $408,251 մլն, երկրորդ տեղում Amazon-ն է՝ $249,249 մլն (+24%), Microsoft-ը երրորդ տեղում է՝ $210,191 մլն (+27%)։

Լավագույն տասնյակում ներառված են նաեւ. Google-ը՝ $196,811 մլն (+19%), Samsung-ը՝ $74,635 մլն (+20%), Coca-Cola-ն՝ $57,488 մլն (+1%), Toyota-ն՝ $54,107 մլն (+5%), Mercedes-Benz-ը՝ $50,866 մլն (+3%), McDonald's-ը՝ $45,865 մլն (+7%) եւ Disney-ը՝ $44,183 մլն (+8%):
Դիտում՝ 4005
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW