Բանկային համակարգի կողմից պետական բյուջե վճարված հարկերն ավելացել են 11%-ով
20.10.2021 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Aaron Geddes

2021թ. երրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 7.13 մլրդ դրամի հարկ:
Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 62.5%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում այն 23-րդից դարձել է 15-րդը:
Ակբա բանկը 4.38 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2020թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 4.2 մլրդ դրամ): Վերջինիս վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 4.4%-ով, սակայն բանկն ընդհանուր հարկատուների ցուցակում մնացել է 25-րդը:
Նրան հաջորդում են Ինեկոբանկը՝ 4.18 մլրդ դրամ (28-րդ տեղ, աճ՝ 65.8%), Հայբիզնեսբանկը` 3.52 մլրդ դրամ հարկերի ծավալով (36-րդ տեղ, անկում՝ 0.9%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Հայէկոնոմբանկը՝ 2021թ. երրորդ եռամսյակում պետբյուջե վճարելով 3.15 մլրդ դրամ հարկ (43-րդ տեղ, աճ՝ 41.5%)։
1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.
Արդշինբանկը՝ 2.79 մլրդ դրամ (53-րդ տեղ, անկում՝ 10.3%),
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 2.62 մլրդ դրամ (58-րդ տեղ, աճ՝ 26.6%),
Արմսվիսբանկը՝ 2.45 մլրդ դրամ (61-րդ տեղ, անկում՝ 16.5%),
IDBank-ը՝ 2.03 մլրդ դրամ (76-րդ տեղ, աճ՝ 108.2%),
Կոնվերս Բանկը՝ 1.84 մլրդ դրամ (82-րդ տեղ, անկում՝ 38.8%),
Յունիբանկը՝ 1.63 մլրդ դրամ (102-րդ տեղ, անկում՝ 27.9%),
ԱրարատԲանկը՝ 1.62 մլրդ դրամ (104-րդ տեղ, աճ՝ 11.5%),
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 1.51 մլրդ դրամ (108-րդ տեղ, աճ՝ 7.6%),
Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.69 մլրդ դրամ (226-րդ տեղ, աճ՝ 8.2%),
Evocabank-ը՝ 0.64 մլրդ դրամ (245-րդ տեղ, անկում՝ 56.2%),
Մելլաթ Բանկը՝ 0.56 մլրդ դրամ (293-րդ տեղ, աճ՝ 14.6%),
Արցախբանկը (Կենտրոնական մասնաճյուղ)՝ 0.18 մլրդ դրամ (849-րդ տեղ, անկում՝ 4.6%):
Այվազյան Աննա
Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: