Thomson Reuters-ը $100 մլն ծավալով վենչուրային հիմնադրամ կստեղծի

18.10.2021 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Thomson Reuters Ventures #Փեթ Ուիլբերն
Thomson Reuters մեդիաընկերությունը հայտարարել է կորպորատիվ վենչուրային կապիտալի նոր հիմնադրամի ստեղծման մասին`«արհեստավարժների ապագայի» համար նորարարություններին աջակցելու եւ դրանք արագացնելու նպատակով:

Հիմնադրամը գործելու է Thomson Reuters Ventures անվան ներքո եւ կենտրոնանալու է ներդրումների եւ այն ընկերությունների պորտֆելների աջակցության վրա, որոնք ճեղքում ապահովող նորարարություններ են ստեղծում, ինչն արհեստավարժներին հնարավորություն  կտա աշխատել ավելի արդյունավետ եւ խորաթափանց:

Thomson Reuters Ventures-ն առաջին հերթին ներդրումներ կկատարի զարգացման վաղ շրջանում գտնվող ընկերություններում՝ A եւ B փուլերի միջոցով եւ ընդգրկելով իրավաբանական, հարկային, հաշվապահական հաշվառման եւ մեդիա ոլորտներում գործող ընկերություններին։  

«Thomson Reuters Ventures-ը ներդրումներ կկատարի արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման ոլորտների նորարարություններում, որոնք հնարավորություն կտան արհեստավարժներին ավելի լավ կանխատեսել արդյունքները, բացահայտել արժանահավատ տեղեկատվությունը եւ գործել դրա հիման վրա: Մենք կենտրոնացած ենք նորարարական ընկերությունների բացահայտման եւ աջակցության ուղղությամբ, ինչը կօգնի վերջիններին ավելի մեծ արժեք հաղորդել իրենց հաճախորդներին»,- ասել է Thomson Reuters-ի ռազմավարության գծով տնօրեն եւ Thomson Reuters Ventures-ի գործադիր տնօրեն Փեթ Ուիլբերնը։
Դիտում՝ 2288
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW