ՀԲՄ տնօրենը շնորհավորել է Հայ մամուլի օրվա առթիվ

16.10.2021 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲՄ #Սեյրան Սարգսյան #Հայ մամուլի օր
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը շնորհավորել է Հայ մամուլի օրվա առթիվ՝ կարեւորելով մամուլի դերը հասարակական կարծիքի ձեւավորման գործում:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է․

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի´ ներկայացուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ։

Անհերքելի փաստ է, որ ժամանակակից աշխարհում անփոխարինելի է մամուլի դերը հասարակական կարծիքի ձեւավորման գործում: Լինելով իրադարձությունների կենտրոնում՝ դուք ձեր օպերատիվ եւ անկողմնակալ աշխատանքով ապահովում եք հանրության իրազեկվածությունը՝ բարձրաձայնելով նաեւ վերջինիս հուզող խնդիրները եւ հաճախ ձեր ներդրումն ունենալով դրանց լուծման հարցում։

Մշտապես կապի մեջ լինելով գործընկեր լրատվամիջոցների հետ՝ մենք կարեւորում ենք մամուլի հետ ազատ ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում համագործակցելու աշխատաոճը: Նաեւ ձեր օգնությամբ մենք պարբերաբար իրազեկում ենք հանրությանը ֆինանսական եւ բանկային համակարգի նորություններին՝ հարկ եղած դեպքում ներկայացնելով նաեւ մասնագիտորեն հիմնավորված պարզաբանումներ քաղաքացիներին հուզող հարցերի վերաբերյալ։

Այսօր առավել քան երբեւէ ամեն մեկս մեր տեղում պարտավոր է անել հնարավոր ամեն բան՝ մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելու եւ հայրենիքը զարգացնելու համար, եւ այս հարցում դուք եւս ունեք պատասխանատու առաքելություն։

Մեկ անգամ եւս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ ձեր աշխատանքում»:
Դիտում՝ 2698
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW