Թրեյդերների համար նախատեսված սոցցանցը գնահատվել է $3 մլրդ

15.10.2021 | 15:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#TradingView #թրեյդերներ
Թրեյդերների համար նախատեսված TradingView սոցիալական ցանցը ֆինանսավորման հերթական փուլի ընթացքում ներգրավել է $298 մլն եւ գնահատվել $3 մլրդ, հաղորդում է The Bell-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը:

Bloomberg-ի փոխանցմամբ՝ TradingView-ն վերջին մեկուկես տարվա ընթացքում գրանցել է այցելուների 237% աճ՝ պայմանավորված համավարակի պայմաններում բորսայական առեւտրի նկատմամբ հետաքրքրության աճով: Ըստ գործադիր տնօրեն Փիրս Քրոսբիի՝ ներկայումս ընկերությունն ունի ամսական 29 միլիոն ակտիվ օգտատեր:

TradingView-ն պնդում է, որ շահութաբեր է եւ նախատեսում է ընդլայնել իր ապրանքանիշն ամբողջ աշխարհում: Հաճախորդներին ուղղակիորեն ծառայություններ մատուցելուն զուգահեռ ընկերությունը մտադիր է համագործակցել բրոքերային հարթակների հետ:

TradingView ցանցը հիմնադրել են Դոնի Ռոստովից ձեռնարկատերեր Կոնստանտին Իվանովը, Դենիս Գլոբան եւ Ստանիսլավ Բոկովը: Սոցցանցում թրեյդերները կարող են առեւտուր անել, հետեւել բորսայական գծապատկերներին եւ նորություններին ու անցկացնել քննարկումներ:

Նախորդ ֆինանսավորումը՝ $40,8 միլիոն, TradingView-ն ներգրավել էր 2018 թվականին:
Դիտում՝ 4736

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW