ՀայՓոստը հայտարարել է Viber մեսինջերում իր չատբոտի գործարկման մասին: Այն նպատակ ունի բարելավել հաճախորդների սպասարկման որակը, ավտոմատացնել մի շարք գործընթացներ եւ հաճախորդներին տրամադրել ավելի մեծ հնարավորություններ եւ հարմարավետություն ՀայՓոստի ծառայություններից օգտվելիս: ՀայՓոստի չատբոտում հաճախորդները կարող են հաշվարկել առաքման արժեքը, տեսնել տարբեր ծառայությունների սակագները, հետեւել փաթեթի կարգավիճակին եւ կապվել օպերատորի հետ, ինչը զգալիորեն խնայում է ժամանակը եւ թույլ է տալիս առցանց ծառայություններ ստանալ հաճախորդի համար հարմար պահին: Չատբոտում կարելի է նաեւ տեղեկատվություն ստանալ ընթացիկ թափուր աշխատատեղերի եւ ծանրոցներ ուղարկելու սահմանափակումների մասին: ՀայՓոստի չատբոտը հասանելի է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն:«ՀայՓոստը մշտապես բարելավում եւ հաճախորդի կարիքների հիման վրա է կառուցում իր ծառայությունները: Viber-ի հետ այս համագործակցությունը թվային լուծումներով սպասարկման եւս մեկ հնարավորություն է մեր հաճախորդների համար: Այսուհետ ՀայՓոստի հաճախորդները կարող են ստանալ ակնթարթային սպասարկում մեր պրոֆեսիոնալ օպերատորների կողմից նաեւ Viber մեսինջերով»,- նշել է ՀայՓոստի Պրոդուկտների կառավարման եւ զարգացման բաժնի ղեկավար Գրիգոր Բաղդագուլյանը:«Viber-ը Հայաստանում ամենատարածված մեսինջեր հարթակներից է, ուստի համագործակցության արդյունքով ՀայՓոստի հաճախորդների ավելի մեծ հատված կկարողանա սպասարկվել թվային լուծումներով:ՀայՓոստը շարունակում է զարգացնել թվային ուղիներով սպասարկման եւ ինքնասպասարկման հնարավորությունները՝ ընտրելով հաճախորդների համար ավելի հարմար եւ հասանելի կապի միջոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 4098