ԿԲ-ի թողարկած 2 հուշադրամներ արժանացել են միջազգային մրցանակների

14.10.2021 | 16:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #հուշադրամ #«Դրամների համաստեղություն-2021»
Ռուսաստանում անցկացված «Դրամների համաստեղություն-2021» 15-րդ միջազգային մրցույթում ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից 2020թ․-ին թողարկված «Ժանսեմ-100» ոսկե հուշադրամը արժանացել է 3-րդ մրցանակի «Դասական հուշադրամ» անվանակարգում, իսկ «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում:

ԿԲ-ից հայտնում են, որ «Դրամների համաստեղություն-2021» մրցույթին մասնակցելու հայտով դիմել էր 31 կազմակերպություն 22 երկրից՝ ներկայացնելով 2020 թ. թողարկված 220 հուշադրամ։

«Ժանսեմ-100» ոսկե հուշադրամի էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

«Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամի նախագծի հեղինակն է «CIT Coin Invest AG» ընկերությունը: Հուշադրամի էսքիզները պատրաստվել են Սուրեն Սիմոնյանի եւ Արամ Ուռուտյանի անմիջական ներգրավվածությամբ։ Հուշադրամն ուղեկցող բուկլետի տեքստերի կազմման աշխատանքներում աջակցություն է ցուցաբերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

«Դրամների համաստեղություն-2021» մրցույթի հաղթողների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.Gold10.ru կայքից:

ԿԲ-ի Արժույթի թողարկման եւ դրամագիտության կենտրոնը կշարունակի հետեւողական աշխատանք տանել դրամագիտական մրցույթներում ՀՀ դրամանիշերի մասնակցությունն ապահովելու եւ հաղթանակներ արձանագրելու ուղղությամբ:
Դիտում՝ 2925

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW