Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու եւ Տավուշի մարզերում» ծրագրի մարզային մեկնարկը Վանաձորում։ Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունից, ՀՀ կառավարությունից, Լոռու մարզային կառույցներից, համայնքների եւ բնակավայրերի կառավարման մարմիններից, բիզնես համայնքից, քաղաքացիական հասարակությունից եւ կրթական ոլորտից։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու եւ Տավուշի մարզերում» ծրագրի նպատակները, խնդիրները, նախատեսված միջոցառումները եւ մինչ այժմ իրականացված գործողությունները մասնակիցներին, ծրագրի թիրախային խմբերին, պոտենցիալ շահառուներին եւ հանրության լայն շերտերին։Իր գործունեության 48 ամիսների ընթացքում ծրագիրը կնպաստի ներառական եւ կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչը կհանգեցնի կյանքի որակի բարելավմանը Լոռու եւ Տավուշի մարզերի համայնքներում եւ բնակավայրերում՝ տեղի բնակչության, ներառյալ՝ փոքրամասնությունների ու խոցելի խմբերի, բիզնես համայնքի եւ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ եւ ներգրավմամբ: Այս ամենը կիրականացվի Լոռու եւ Տավուշի համայնքներից ու բնակավայրերից վերոնշյալ ներկայացուցիչներից կազմված Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) ձեւավորմամբ: Ծրագրից ակնկալվող արդյունքներն են՝ տարածքային զարգացման առնվազն հինգ ռազմավարական ծրագրերի մշակումը, հինգ Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) ձեւավորումը, շուրջ 1000 բնակչի համապատասխան հմտությունների զարգացումը՝ տեղական զարգացմանն ակտիվորեն նպաստելու համար, մարզային եւ կենտրոնական կառավարման մարմինների 70 ներկայացուցչի հմտությունների կատարելագործումը, շուրջ 150 տեղական նախաձեռնության ֆինանսավորումը։ Բացի այդ, Քովիդ-19 համավարակի հետվերականգնողական միջոցառումների շրջանակներում ծրագիրն աջակցություն կցուցաբերի 160 ընկերության, կստեղծվի 200 նոր աշխատատեղ, աջակցություն կստանա շուրջ 3000 տեղացի բնակիչ։ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու եւ Տավուշի մարզերում» ծրագրի մասինԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու եւ Տավուշի մարզերի զարգացման» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) եւ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագիրը գործողությունները համակարգում է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Լոռու եւ Տավուշի մարզերում՝ որպես Եվրոպական միության «LEADER» / Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման (ՀԱՏԶ) հայեցակարգի մաս եւ նպատակ է հետապնդում Տեղական դերակատարներին ու բնակչությանն ակտիվորեն ներգրավել զարգացման գործընթացներում, ստեղծել տեղական զարգացմանն օժանդակող ենթակառուցվածքներ եւ բարելավել համապատասխան նախարարությունների ու մարմինների կարողություններն՝ ի նպաստ Հայաստանում ԵՄ ՀԱՏԶ մոտեցման հաջող իրականացմանը եւ կայունության ապահովմանը։ Tweet Դիտում՝ 1788