ՀԲ նախագահ. «Անհավասարությունն աշխարհում խորանում է, մենք հետ ենք շարժվում»
13.10.2021 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ indianexpress.com

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին նախօրեին հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելպասը:
«Անհավասարությունը խորանում է, սա լուրջ մարտահրավեր է: Մենք քայլեր ենք ձեռնարկում, սակայն վիճակը դեռ չի բարելավվում: Զարգացած տնտեսություններում մեկ շնչին ընկնող միջին եկամուտը 2021թ.-ին կաճի 5%-ով: Բայց ցածր եկամուտ ունեցող երկրներում աճը կկազմի ընդամենը 0.5%: Սա տասնապատիկ տարբերություն է: Սա հակառակն է, ինչ պահանջվում է անհավասարությունը նվազեցնելու համար: Մեզ պետք է, որպեսզի աղքատ երկրներում միջին եկամուտներն ավելի արագ աճեն, քան հարուստ շուկաներում: Այս ուղղությամբ մենք հետ ենք շարժվում»,- ընդգծել է Մելպասը:
Համաշխարհային բանկի նախագահը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ աղքատ երկրների ընդհանուր պարտքը 2020 թվականին աճել է 12%-ով եւ հասել $816 միլիարդի: «Կարծում եմ, սա եւս հետ շրջադարձ է աշխարհի զարգացման մեջ եւ մտահոգության տեղիք է տալիս»,- ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: