ԵԿԳ վաճառքի ծավալները աճել են 24 տոկոսով
24.07.2008 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Երեւանի կոնյակի գործարանը /ԵԿԳ/ 2007-2008 ֆինանսական տարում գրանցել է վաճառքների ծավալի 24% աճ##:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր ասել է ԵԿԳ գործադիր տնօրեն Սեդրիկ Ռետայոն: Նա նշել է, որ նշված ժամանակահատվածում վաճառքների ընդհանուր ծավալը կազմել է 4.2 մլն լիտր:
ԵԿԳ վաճառքների ծավալի աճը Ռուսաստանում կազմել է 29%, Ուկրաինայում` 26%, Բալթյան երկրներում` 55%, Ղազախստանում եւ Հայաստանում` 14%:
Սեդրիկ Ռետայոն ասել է, որ ԵԿԳ-ի առաջընթաց է արձանագրել նաեև Գերմանիայի, Լեհաստանի ու Չեխիայի շուկաներում:
Շուտով “ԱրԱրԱտ” կոնյակների վաճառքները կսկսվեն նաեւ Վիետնամում, Մոնղոլիայում, Թուրքմենստանում եւ Ավստրալիայում:
ԵԿԳ-ն, որը հանդիսանում է Պեռնո Ռիկար խմբի ալկոհոլային խմիչքների ներկրողը Հայաստանում, 2007-2008 ֆինանսական տարում գրանցել է ներկրվող ապրանքատեսակների վաճառքների 40%-ոց աճ: Այդ ցուցանիշը ձեռք է բերվել այնպիսի ապրանքանիշերի հաշվին, ինչպիսիք են Balantine’s-ը (72 %), Havana Club-ը (75 %), Olmeca-ն (51 %), Beefeater-ը(18 %) եւ այլն:
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: