Թողարկվել է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ

13.10.2021 | 10:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Ալեքսանդր Սպենդիարյան #հուշադրամ
ՀՀ Կենտրոնական բանկը 2021 թվականի հոկտեմբերի 13-ից շրջանառության մեջ է դնում «Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը:
 
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Սպենդիարյանի հուշարձանը (քանդակագործներ` Ա. Սարգսյան, Ղ. Չուբարյան, ճարտարապետներ` Գ. Աղաբաբյան, Ֆ. Դարբինյան, 1953 թ.)` Օպերայի և բալետի թատրոնի շենքի (ճարտարապետ` Ա. Թամանյան, 1932 թ.) ֆոնին, և պարուհի:

Դարձերեսին պատկերված է Սպենդիարյանի դիմապատկերը, «Երեք արմավենի» ստեղծագործության նոտաների էջեր, ջութակի, թանաքամանի և արմավենիների ոճավորված պատկերներ:

Հուշադրամի անվանական արժեքը՝ 1000 դրամ, մետաղը՝ 925 հարգի արծաթ, քաշը՝ 33,6 գ, թողարկման քանակը՝ 500 հատ։ Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Ալեքսանդր Սպենդիարյանը (1871-1928 թթ.) հայ մեծանուն կոմպոզիտոր է, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1926 թ.):
Դիտում՝ 5864

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW