Շվեդիայի պետական բանկի մրցանակն՝ ի հիշատակ Ալֆրեդ Նոբելի, կիսել են կանադա-ամերիկյան տնտեսագետ Դեյվիդ Քարդը եւ ամերիկացի հետազոտողներ Ջոշուա Անգրիստը եւ Գվիդո Իմբենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:Քարդին մրցանակը շնորհվել է «աշխատանքի տնտեսագիտության մեջ նրա էմպիրիկ ներդրման համար»: Անգրիստը եւ Իմբենսը կստանան մրցանակի երկրորդ կեսը «պատճառահետեւանքային կապերի վերլուծության մեջ մեթոդաբանական ներդրման համար»:Այս տարվա դափնեկիրները ներկայացրել են նոր տեսակետներ աշխատաշուկայի վերաբերյալ եւ ցույց տվել, թե փորձառական ճանապարհով ինչպիսի եզրակացություններ կարող են արվել տնտեսական գործընթացների պատճառների եւ հետեւանքների վերաբերյալ: «Նրանց մոտեցումը տարածվեց նաեւ այլ ոլորտների վրա եւ հեղափոխություն առաջացրեց էմպիրիկ հետազոտություններում»,- իր ընտրությունն է մեկնաբանել Նոբելյան կոմիտեն:Գիտնականները ցույց են տվել, որ փորձարկումների օգնությամբ հնարավոր է բացահայտել շատ կարեւոր պատճառներ եւ հետեւանքներ սոցիալական գիտությունների համար, օրինակ՝ ներգաղթի ազդեցությունը աշխատավարձի եւ աշխատանքի կամ ապագա եկամտի մակարդակի վրա՝ շարունակական կրթության պարագայում:«Առանցքային պահը այն իրավիճակների օգտագործումն է, երբ պատահական իրադարձությունները կամ քաղաքականության փոփոխությունները հանգեցնում են նրան, որ մարդկանց խմբերին տարբեր կերպ են վերաբերվում, ինչը հիշեցնում է բժշկության մեջ կլինիկական փորձարկումները»,- նշել են շվեդ փորձագետները: Tweet Դիտում՝ 3779