Երեւանի 40 շենք արդեն օգտվում է արեւային էներգիայից

11.10.2021 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեւան #արեւային էներգիա #քաղաքապետարան
«ԵՄ-ն Երեւանի համար. Արեւային համայնք» ծրագրի առաջին փուլում ներառված 43 բազմաբնակարան շենքերից 40-ում արդեն իսկ տեղադրվել են արեւային ֆոտովոլտային կայաններ, անցկացվել են արտաքին եւ ներքին լուսավորության նոր համակարգեր, տեղադրվել լուսադիոդային լամպեր։

Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունում նշել են, որ ծրագիրը ներառում է 90 շենք:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության եւ «Քաղաքապետերի դաշնագիր՝ հանուն կլիմայի եւ էներգիայի» նախաձեռնության աջակցող խմբի ներկայացուցիչներն այցելել են շենքեր եւ ծանոթացել կատարված աշխատանքներին, համակարգի արդյունավետությանն ու էներգախնայողության ցուցանիշներին: Նշվել է, որ մյուս շենքերում աշխատանքներն ընթացքի մեջ են:
Դիտում՝ 1671

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW