Երեւանում ներկայացվել է Նասիմ Թալեբի INCERTO շարքը
08.10.2021 | 13:14 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Անտարես


«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանն ասել է, որ Նասիմ Թալեբին տարբերակող գլխավոր հատկանիշը նրա գրքերի ու մտքերի օգտակարությունն է իրական կյանքում, պրակտիկայում։
«Թալեբի կոնցեպտները, վերլուծությունները ուղղված են մարդկային մտածողության սխալների, թերությունների, բացերի նվազեցմանն ու հաղթահարմանը ինչպես անհատական, այնպես էլ հանրային մակարդակում։ Վերափոխված մտածողության շնորհիվ միայն մեր ապագան կարող է շահեկանորեն տարբերվել մեր անցյալից ու ներկայից», - ավելացրել է նա:
«Թալեբ արաբերեն նշանակում է աշակերտ, սովորող։ Թալեբը չի վարանում անընդհատ սովորել, սխալվել՝ նախընտրելով սովորել ուրիշների սխալների վրա՝ այլ ժամանակների, այլ ժողովուրդների, այլ մարդկանց։ Միայն հավերժ ուսանողը, հավերժ պրպտողը, հավերժ հետազոտողն է մոտենում ճշմարտությանը, գտնում բանալիներ թե իր, թե այլոց համար»,- ասել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։
Միջոցառման ընթացքում անցկացվեց գրքերի շնորհանդես-աճուրդ, որից հավաքագրված ամբողջ գումարը ուղղվելու է Հայաստանի մարզերում ֆիզիկա-մաթեմատիկական, ինժեներա-տեխնիկական կրթության զարգացմանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: