Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. սեպտեմբերը 2020թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 8.9%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.1% գնանկում:ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 15.4% գնաճ, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.6% գնանկում:Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 64.5% գնաճ, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 5.9% գնանկում:Մրգի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 3.0%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ 4.3% գնանկում:2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գրանցվել է 10.0%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 2.0% գնաճ:Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 9.5%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.8% գնաճ:2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9.0%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.1% գնաճ:Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 27.7%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 1.2% գնաճ:Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 27.1% գնաճ, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.8% գնանկում:Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 31.1%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 5.5% գնաճ:2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.9%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ՝ 0.7% գնաճ:Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1.6% գնաճ, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ պահպանվել է սակագների համեմատաբար կայուն մակարդակ։Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 2281