Առողջապահության նախարարությանը հատկացվել է 2 մլրդ 365 մլն դրամ
07.10.2021 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ /


Որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության տարածքում կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետ կապված ներկայում առկա իրավիճակով: Ըստ հիմնավորման՝ գումարի հատկացման անհրաժեշտությունն առաջացել է հանրապետությունում կորոնավիրուսային վարակի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման եւ հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառումների ծախսերը պատշաճ եւ ժամանակին իրականացնելու համար։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ արդեն 20 բժշկական կազմակերպություն է ընդգրկված COVID-19-ով պացիենտների բուժման գործընթացում: Ընդհանուր առմամբ, ներկայումս զբաղված է 2226 մահճակալ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: