ՀԲ-ն բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը

06.10.2021 | 13:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #տնտեսական աճ #զեկույց
Համաշխարհային բանկը (ՀԲ) բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ վերագնահատելով ՀՆԱ-ի աճի տեմպը 2021 թվականի համար մինչեւ 6․1%՝ այս տարվա ապրիլին կանխատեսված 3.4%-ի դիմաց։

Ինչպես նշված է ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տարածաշրջանի տնտեսական զարգացումների զեկույցում (աշուն, 2021թ․), վերագնահատումը պայմանավորված է 2021թ․ առաջին կիսամյակում  Հայաստանում տնտեսական աճի սպասվածից արագ վերականգնմամբ։

«Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված զարմանալիորեն ուժեղ վերականգնումը խթանեց տնտեսական ակտիվությունը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նոր ձեւավորվող շուկաներ եւ զարգացող տնտեսություն ունեցող երկրներում, եւ, կանխատեսումների համաձայն, 2021թ տարածաշրջանային տնտեսության աճը կլինի սպասվածից բարձր, այն է՝ 5.5%»,- ասված է զեկույցում։

Կանխատեսվում է, որ 2022թ. տարածաշրջանային աճի տեմպը կդառնա չափավոր եւ արտաքին ու ներքին պահանջարկի կայունացման եւ համավարակի առնչությամբ տրամադրվող աջակցության դադարեցման պայմաններում կկազմի 3.4%:
Դիտում՝ 1535
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW