Երեւան /Մեդիամաքս/. “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” ՓԲԸ-ն այսօր հայտարարել է##, որ համակարգի եւ տեխնոլոգիաների նորացման արդյունքում բարելավվել է ՀՀ տարածքում ՀՀ դրամով փոխանցումների իրականացման բանկի գործընթացը: “Մենք բարելավել ենք փոխանցումների իրականացման արագությունը, ինչպես նաև հնարավոր սխալների հավանականությունը` ապահովելով մինչեւ ժամը 14:00 ընդունված վճարման հանձնարարականներով փոխանցումների իրականացումը նույն օրը`մինչեւ ժամը 16:00: Հասկանալով նաեւ մեր հաճախորդների համար հարկային եւ մաքսային մարմիններին ուղղված փոխանցումների ժամանակին իրականացման կարեւորությունը, որոշել ենք փոփոխել մեր փոխանցումների իրականացման ժամերն ամսվա եւ եռամսյակի վերջին օրերին` համապատասխանեցնելով դրանք Կենտրոնական բանկի գործառնական ժամերի հետ: Իսկ եթե ամսվա եւ եռամսյակի վերջին օրը համընկնի շաբաթ օրվա հետ, նշեմ, որ “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” մասնաճյուղերն արդեն իսկ աշխատում են շաբաթ օրերին, ապա կաշխատի նաեւ մեր փոխանցումների բաժինը, որպեսզի կարողանանք իրականացնել մեր հաճախորդների հարկային եւ մաքսային մարմիններին ուղղված փոխանցումները”, - ասաց բանկի գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը:Նպատակ ունենալով բարելավել հաճախորդների սպասարկումը` վերջերս “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” սկսել է աշխատել երկարացրած աշխատանքային ժամերով` երկուշաբթի-ուրբաթ օրերը մինչեւ ժամը 18:00, իսկ շաբաթ օրերին բոլոր մասնաճյուղերն աշխատում են մինչեւ ժամը 14:00: Tweet Դիտում՝ 5200