Յունիբանկի մասնագետներն այցելել են «АГРОПРОДМАШ» միջազգային ցուցահանդեսը

05.10.2021 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Մեսրոպ Հակոբյան #«АГРОПРОДМАШ»
Յունիբանկի պատվիրակությունն այցելել է հոկտեմբերի 4-8-ը Մոսկվայում անցկացվող «АГРОПРОДМАШ» միջազգային ցուցահանդեսը:
 
«АГРОПРОДМАШ»-ը սննդարդյունաբերության նորարարությունները ներկայացնելու կարեւորագույն հարթակ է: Ցուցահանդեսին մասնակցում են 739 ընկերություններ Եվրոպայի եւ Ասիայի 29 երկրներից:
 
«Աջակցելով գյուղատնտեսության ոլորտում փոքր եւ միջին բիզնեսին, մենք ուշադիր ուսումնասիրում ենք աշխարհի ձեռքբերումները, որոնք նպաստում են գյուղատնտեսության զարգացմանը: Դա մեզ օգնում է ավելի լավ հասկանալ ֆերմերների կարիքները եւ զարգացնել բանկային այն ծառայությունները, որոնք օգնում են մեր հաճախորդներին իրենց բիզնեսը հասցնել նոր մակարդակի»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
 
«Գյուղատնտեսության ոլորտի զարգացման մեջ մեծ դեր է խաղում ճիշտ ժամանակին եւ մատչելի վարկավորումը: Յունիբանկը փոքր եւ միջին գյուղատնտեսական բիզնեսին առաջարկում է վարկեր ՀՀ դրամով՝ մինչեւ 5 տարի ժամկետով, տարեկան 12% տոկոսադրույքով: Այդ միջոցներով բանկի հաճախորդները ձեռք են բերում հողատարածքներ, տեխնիկա եւ անասուններ, կառուցում են ջերմոցներ, այգիներ հիմնում: Ֆինանսական աջակցություն կարող են ստանալ եւ իրավաբանական անձինք, եւ անհատ ձեռներեցները»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
«Մենք ձգտում ենք, որ ֆերմերները մեր աջակցությամբ կարողանան ընդլայնել իրենց տնտեսությունն ու բարձրացնել դրա եկամտաբերությունը: Մենք հասկանում ենք, որ գյուղատնտեսությունը շարժվում է թվայնացման եւ ռոբոտատեխնիկայի ուղղությամբ: Խոշորագույն մասնագիտացված ցուցահանդես այցելելը լավ հնարավորություն է հանդիպելու ոլորտի փորձագետներին, ծանոթանալու նորագույն տեխնոլոգիաներին, որոնք արդիական են մեր հաճախորդների համար»,- ասել է Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը։
Դիտում՝ 4504

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW